Աշխատանք եք փնտրում?

Այսօր շատ կհանդիպես գործազուրկի կարգավիճակ ունեցող մարդկանց, և այն հարցին, թե ինչու չեն աշխատում, գրեթե միշտ հետևում է ջղայն  տոնով մի պատասխան. <<Աշխատանք կա, որ աշխատեմ?>>: Սակայն երբ հետևում եմ քաղաքի կյանքին,  նկատում եմ, որ շատերի համար այնքան էլ դժվար չէ իրենց  օրական  <<մի փոր հացի>> համար գումար <<վաստակելը>>:
Շատերի համար այսօր սովի դեմ պայքարելու միջոց է դառել մուրացկանություն անելը, և կարծում եմ` բոլորն էլ նկատած կլինեն , որ այս մասնագիտությունն էլ իր նրբություններն ու գաղտնիքներն ունի <<առաջ գնալու>> համար: Ներկա հայ իրականության մեջ յուրաքանչյուր համալսարան <<Մուրացկանության գրասենյակի>> իր  դիրքերն արդեն վաղուց ամրացրած ներկայացուցիչ ունի , որը երբեք չի ների իր տարածք ներգաղթող և ոչ մի այլ անդամի, դաժանաբար կկռվի հանուն իր իրավունքների պաշտպանության և մինչև վերջ կպայքարի իր գոյությունն ապահովող այդ փոքրիկ <<աշխատանքի>> համար: Օրինակ, մեր համալսարանի տարածքում հաճախ հանդիպող տատիկը բոլոր նրանց, ովքեր իրեն գումար են առաջարկում, անպայման հաշվում է կոպեկների գումարային արժեքը և խիստ վիրավորվում, եթե բռում եղածը 50 դրամից ավելի չի լինում: Սակայն սա դեռ այս բնագավառում մասնագիտացած տատիկների վատագույն դրսևորումը չէ, կա ավելի դաժան տարբերակ: Մեկ ուրիշն էլ կարող է <<պայմանագրային հարաբերություններ>>  ստեղծել մեր հայ երիտասարդ տղաների հետ` վարձատրությունն էլ բավական բարձր մակարդակի վրա պահելով:  Լսած կլինեք աշխարհում ինչ որ տեղ, որ մարդիկ համատեղեն մուրացկանությունը դետեկտիվների ծանր աշխատանքի հետ.?Երևի թե այս հարցում էլ ենք մենք եզակի աշխարհում: Հետևել ինչ որ աղջկա, նրա պահվածքին, շարժուձևին, հայտնել այս ամենն ամենայն մանրամասնությամբ խեղճ զոհին հավանած մի երիտասարդի և դրա դիմաց ստանալ օրինակ 3000դրամ? սա էլ այն դեպքում, երբ մյուսները  կարող են առավոտից երեկո  կանգնել խանութի վաճառասեղանի հետևում, չարչարվել` պարտադրված լինելով ամեն արժան ու անարժանների դեմքին սիրալիր ժպտալ ու սպասարկել և ստանալ նույքան աշխատավարձ կամ ավելի քիչ նույնիսկ: Չեք կարծում, որ սա չափից դուրս է..?..

Աշխատանքը մեր գոյության օրենքն է: Մարդկանց մեծամասության համար աշխատանքն  անհրաժեշտ մի բան է, որից կախված է նրա կյանքը:Այսպես թե այնպես բոլորս էլ պարտավոր ենք աշխատել, որպեսզի արժանավայել կյանք վարենք: Բայց միթե սա ամենաարժանավայել տարբերակն էր?… Հնարավոր չէր գտնել այնպիսի աշխատանք, որը շրջապատի մարդկան գոնե տհաճություն չէր պատճառի և չէր ստիպի հնարավորինս հեռու փախչել  նման <<աշխատակիցներից >>?

Բոլոր նրանք, ովքեր կկարդան նյութը, համամիտ կլինեն կամ կունեն սրան հակառակ փաստարկներ, մեկնաբանություններ, խնդրում եմ արտահայտեք ձեր մտքերը ևս ..
Նախօրոք շնորհակալություն …..