Արևելյան Հորոսկոպ-2011 12 կենդանակերպերի համար

Առնետ- Կատվի(ճագարի) տարում ցանկալի է խուսափել, աչքի չընկնել: Ավելորդ ուշադրություն պետք չէ գրավել: Դա ձեզ օգուտ չի բերի: Անհրաժեշտ է իրական արժեքները տարանջատել թվացյալներից: Բարդություններից խուսափելու համար պետք է համակաերպվել փոփոխություններին:Թեև տարին հակասական կլինի, այնուամենայնիվ, կկարողանաք հաջողությունների հասնել: Մի տարվեք կենցաղային հոգսերով, ձգտեք հանգստության և ներդաշնակության: Տարին բարենպաստ է անձնական կյանքում փոփոխությունների համար:Դրսևորեք հնարամտություն, պլանավորեք ձեր գործունեությունն ու ժամանակը:

 

Ցուլ- Գործերը լավ կընթանան, հանգիստ աշխատանքի տարի է: Ստեղծագործական ծրագրերի իրականացման, տաղանդների բացահայտման և շատ ցանկությունների իրագործման համար հեռանկարների ստեղծման տարի է: Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն որակները, ցույց տալու ձեր նրբազգաց էությունը: Հուսալի հարաբերությունները հենակետ կդառնան մասնագիտական գործունեության մեջ: Հաջողություններով ոգեշնչված` կընկղմվեք մասնագիտական և հասարակական բուռն գործունեության մեջ: Ձեռք կբերեք ներքին բավարարվածություն, հավասարակշռվածություն և ներդաշնակություն: Երջանկությունը միշտ ձեզ կուղեկցի:

 

Վագր- Այս տարին օգտագործեք հանգստանալու համար: Ավելորդ ջանքեր մի գործադրեք ավելին ձեռք բերելու համար: Կատվի տարում խիստ և գործնական պետք է լինել. դա կօգնի խուսափել հուզմունքներից և տհաճություններից: 2011 թվականը ձեր կյանքում փոփոխություններ կբերի , ուստի ժամանակն է հրաժարվելու որոշ գործընկերներից և բարեկամներից: Կարիերայում առաջընթացը հնարավորություն կտա ընդլայնելու ձեր գործունեության հորիզոնները և նյութական դրությունը բարելավելու հնարավորություններ կընձեռի:

 

 

Կատու (ճագար)-  Խնդիրներ չեն ծագի, բոլորը բարեկամաբար ձեզ կվերաբերվեն: 2011թվականը բարենպաստ կլինի և հնարավորություն կտա իրագործելու շատ ծրագրեր: Շրջապատը մեծ դեր կունենա ձեր կյանքում: Ընկերները կդառնան ձեր նախագծերի հենարանը: Առանց կասկածի կարող եք վստահել: Այս տարի ձեր անփոխարինելի որակներն են եռանդունությունը, կենսունակությունը, էնտուզիազմը և ազդեցիկութոյունը , որոնց օգնությամբ կկարողանաք մարդկանց դեպի ձեզ գրավել և նրանց համախոհ դարձնել: Հնարավոր են փոփոխություններ նաև անձնական կյանքում:

 

 

 

Վիշապ – Ձեր հաջողությունը ոչ ոքի չի խանգարի , ուստի ամեն ինչ կախված է ձեզնից: Վճռորոշ տարի է : Սպասում են նշանակալի փոփոխություններ, որոնց դիմավորելու համար կպահանջվի հին սովորույթներին հրաժեշտ տալու վճռականություն:Ստիպված կլինեք մերժել ոչ պետքական կապերն ու մտացածին պարտականությունները: Հարկավոր չէ քարշ տալ անցյալի բեռը . փոփոխությունների համար պետք է տեղ բացել: Դուք կհարմարվեք ցանկացած հանգամանքների, եթե ձեզ հունից չհանեն ավանդկան պարտավորությունները:

 

 

Օձ- Շրջապատված կլինեք սիրով, և երջանկության առիթ շատ կլինի: 2011 թվականը կապված է շփման շրջանակի ընդլայնման , մասնագիտական աճի և կարիերայի հետ:Օձերը ստիպված կլինեն շատ աշխատել, ակտիվ շփվել և ջանալ ինքնադրսևորվելու լավագույն ձևով: Առավել կայուն կլինի տարվա երկրորդ կեսը: Հաջողությամբ կուղեկցվի ցանկացած նախաձեռնություն, կվայելեք վաստակած փառքը , իսկ ինտուիցիան , ազնվությունն ու արդարությունը կապահովեն արժանավայել սոցիալական դիրք:

 

 

Ձի- Տարին հրաշալի կլինի` սեր, ուսում, աշխատանք և այն ամենը, ինչն անհրաժեշտ է երջանիկ լինելու համար: Խելամտության, հավասարակշռվածության, դիվանագիտության շնորհիվ կկարողանաք նոր օգտական կապեր, անհրաժեշտ ծանոթություններ հաստատել և գործընկերներին հետաքրքրեկլ ձեր խելահեղ գաղափարներով ու նախագծերով: Բարենպաստ կլինի ամբողջ տարին: Ձիերը ցանկություն կունենան ակտիվորեն դրսևորելու իրենց գործնական որակները: Կսկսվի հաջողության նոր շրջան: Ուրախացեք և երջանկացեք, գործերը լավ կընթանան:

 

 

Այծ- Հիանալի տարի է: Ուշադրության պակաս չի լինի: 2011 թ. բարենպաստ կլինի: Իր ջանքերի և նախորդ տարիներին կատարած ներդրումների շնորհիվ նրան կհաջողվի լրացուցիչ շահույթ ստանալ: Կոնֆլիկտայությունը հնարավոր կլինի հաղթահարել շրջապատողներին ուղղված իր արտահայտություններն ու գործողությունները վերահսկելու միջոցով: Հավասարակշռված վարքը լավագույն զենքն ու հաջողության գրավականը կլնի Կատվի (Ճագարի) տարում:

 

 

Կապիկ- Գործերը հիանալի կընթանան: Կատվի տարում Կապիկը բոլոր ոլորտներում առաջընթաց կունենա: Երջանիկ օրերը շատ կլինեն: 2011թվականը կպարգևի նախորդ տարում սկսած աշխատանքների և նախագծերի առաջին պտուղները: Առջևում ձեզ սպասում են խոստումնալից հեռանկարներ ու ծրագրեր, ուստի նոր տարում չի հաջողվի հանգստանալ, ժամանակն է առաջ ընթանալու: Ֆինանսական առումով Կատվի տարին ավելի բարենպաստ կլինի: Պետք է այս տարի կենտրոնանաք գլխավոր նպատակների վրա: Դրսևորեք համառություն ու աշխատասիրություն և կհասնեք ցնցող արդյունքների:

 

 

Աքլոր- Պետք է ցուցաբերել հարաբերական հանգիստ վիճակ և նախաձեռնություններում զգույշ լինել: Իմաստնանալու և մեծ ձեռքբերումների տարի կլինի: Շրջադարձային կլինի բոլոր ոլորտներում: Աշխատանքը կպահանջի լիարժեք ինքնանվիրում և արմատական փոփոխություններ: Հաջողության հասնելու համար ստիպված կլինեք բազմազան զբաղմունքներից հրաժարվել: Ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանա, սակայն ձեր ջանքերի արդյունքները կգերազանցեն ձեր ամենահամարձակ սպասումները:

 

 

Շուն- Կատուն խաղաղություն կբերի: Դուք պետք է մեծ ուշադրություն դարձնեք սիրո նկատմամբ: Կարող եք անել այն, ինչ ուզում եք: Հաջողությունը կուղեկցի ձեզ: Համարձակորեն սկսեք ցանկացած նոր գործ, բայց շատ արագ արդյունքների մի սպասեք: Դրանք կլինեն երկարատև , բայց շատ շահութաբեր: Չնայած այս տարի ձեր առանձնահատուկ պաշտպանվածությանը` խուսափեք ռիսկից և արկածներից, որպեսզի հետո զղջալու կարիք չլինի:

 

 

Վարազ- Այս տարի կարևորեք բիզնեսը, որը ձեզ մեծ հաջողություն կբերի: 2011-ին կկարողանաք առաջ գնալ մասնագիտական ոլորտում: Տարին կանցնի հաջողության նշանի ներքո: Կանխատեսվում են փոփոխություններ անձնական կյանքում: Հնարավոր է բնակավայրի փոփոխություն: Սպասվում են հետաքրքիր գործնական առաջարկներ, հեռանկարային ծանոթություններ:

Եւ միշտ հիշեք խնդրում եմ, Աստղերը հուշում են, սակայն չեն պարտադրում:  :D :P

 

About these ads