Обновления за Апрель, 2011 Показать/спрятать ветки комментариев | Горячие клавиши

  • L-l 8:48 pm on April 9, 2011 Постоянная ссылка | Ответить  

    Դարձյալ քննություննեեեր … 

    Քննություն ունեեենք 😦

    Ահա, նորից եկան մեզ չաչարող ու անհանգստություն պատճառող քննությունները: Մոտենում են, մոտենուուում, և զգում ես, որ խուճապի ես մատնվում` չհասցնելով ամբողջությամբ պարապել: 😦 Մյուս կողմից էլ անընդհատ մտածում ես,  թե ինչու է մայրդ ասում, որ կարելի էր նախօրոք պարապել և  հիմա ուղղակի հանգիստ կրկնել. միթե ծնողները չեն հասկանում, որ դժվար է քեզ տրված կարճ ու հաճելի ազատ ժամանակը տրամադրել օրինակ մեր հանրապետությունում ֆինանսական վերահսկողություն իրականացնող պետական մարմինների իրավական վիճակի մասին երկար ու միօրինակ նյութը կարդալուն: Սակայն  ինչ անել, եթե հիմա էլ զգում ես, որ շաատ հոգնած ես, բայց պիտի պարապես, չէ որ դեռ Երկու նմանատիպ գլուխներ  քեզ են սպասում??

    Ամեն քննաշրջանն այս մտածմունքների, ծանրաբեռնվածության  ու լարվածության պայմաններում վերջապես հաջողությամբ ավարտելուց հետո  սկսում ես մտորել. << Հաջորդ քննությանը սկսելու եմ պատրաստվել  առնվազն 20 օր առաջ, ու ամեն ինչ լավ կլինի,  չեմ լարվի, քիչ-քիչ, բայց հանգիստ կպարապեմ, կհասցնեմ նաև քնել 🙂  >>:

    Բայց գալիս է հաջորդ քննաշրջանն, ու հասկանում ես, որ այսքան ժամանակ քեզ տվել ես հանգստին, զվարճանքին  և սեմինարներին, անհատականներին: 😦  Դարձյալ ոչինչ չես արել , պիտի նորից տանջվես:  Ճիշտ են ասում էլի, որ ուսանողին քննությանը գերազանց պատրաստ լինելու համար միշտ մեկ օր պակասում է:

    Սակայն հարկ է հիշել, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: 🙂
    Շատ մեծ ցանկություն ունենալով իմ իրավիճակում գտնվող շատ ուսանողներին օգնած լինել` կփորձեմ ինքս իմ փորձից ելնելով և շատերին լսելով ու հետևելով` մի քանի եզրահանգում անել, որը կարծում եմ , կհետաքրքրի ու մի փոքր կօգնի  Ձեզ :
    Երբ նստում եք պարապելու, բազմաթիվ պատճենները, տետրերն ու գրքերը ձեր առջև փռում ու վախենում ծավալից, անմիջապես մի ցատկեք և մի նետվեք ընտանիքի անդամներին հերթական անգամ ցույց դժգոհելու, թե այս համալսարանն ինչքան է ձեզ <<տանջում>> , և դուք չեք հասցնելու այս ամենը յուրացնել: Պարզապես մնացեք ձեր տեղում , դասավորեք նյութերն ու սկսեք: Հիշեք. <<Լավ սկիզբը լավ ավարտ է խոստանում>>:
    Կարդալիս յուրաքանչյուր 10 րոպեն լրանալուց հետո մի նայեք կողքին դրված թղթերի կույտին `  ընկղմվելով դժգոհ մտքերի գիրկը, այլապես կանցնի ևս 10 րոպե և կզգաք, որ կորցրիք շատ թանկարժեք րոպեներ. կարծում եմ այդ րոպեների ընթացքում հաստատ ինչ -որ կարևոր բան կարդացած կլինեիք:
    Փորձեք պարապելիս հնարավորինս քիչ խոսել հեռախոսով նույն բաներից բողոքել նաև ընկերուհիներին, անընդհատ կրկնել, որ շատ բան դեռ չեք արել ու չեք քնելու գիշերը. շատերի մոտ սա օրական կարող է կրկնվել բազմաթիվ անգամներ:  Այստեղ էլ կորցրիք շատ րոպեներ,  անջատեք հեռախոսն ու գործի անցեք:
    Երբեք մի մտածեք, որ եթե ուզում եք մի քիչ հանգստանալ, ուրեմն կարող եք 3-4 րոպե նստել համակարգչի առջև , և հոգնածությունը միանգամից կանցնի, դուք էլ կշարունակեք ձեր սիրելի գործը: Նկատել եք, որ ինտերնետն ունի ձգողականություն, բավական է բացես Ֆեյսբուքյան կամ որևէ այլ էջ, և 3-4 րոպեն գրեթե միշտ վերածվում է առնվազն մեկ ժամի:?  Նաև պետք է ինքներս մեզ խոստովանենք, որ համակարգիչը մեծ էներգիա է տանում, ավելի շուտ կհգնեցնի , քան կհանգստացնի ու թարմացնի: Դրա փոխարեն կարող եք մի քիչ քայլել դրսում, մաքուր օդը կթարմացնի ձեզ:
    Եւ վերջապես, պլանավորեք ձեր  ժամանակն ու անելիքները և վերջում կզգաք, որ հասցրել եք, նույնիսկ ժամանակ էլ կունենաք հանգիստ քնի , և ողջ լարվածությունը կանցնի:Վերջում էլ կզգաք, որ լրացուցիչ մեկ օրվա կարիք այլևս չունեք:
    Այսպես կարելի է շատ խոսել, սակայն գրեցի այն, ինչ այս պահին հիշեցի: 🙂 Կարծում եմ` շատերին ծանոթ իրավիճակներ նշվեցին, և հուսով եմ, որ խորհուրդներն էլ հետևելու դեպքում ինչ որ չափով  կօգնեն ձեզ այդ դաժան օրերին : 😉

    Դե, հաջողություն բոլորիիիիիին 🙂
    Ամեն ինչ լավ է լինելու……….

     
  • L-l 1:30 pm on April 9, 2011 Постоянная ссылка | Ответить  

    ԷԷխ, ռաբիս, ռաբիիիիիիս 

    Այն , որ մեր հասարակության մեջ շաատ -շատ են ռաբիս և անորակ երաժշտություն սիրողներն ու լսողները,ինչի համար ես շատ ցավում եմ, բոլորն էլ նկատած կլինեն: Երբ առաջին անգամ կարդացի http://lilbitlilit.wordpress.com/2011/03/ շատ հետաքրքիր պատմությունն իր եզրակացությամբ, մտածեցի, որ իրոք պետք է օգնել շատերին ազատվել այդ <<հիասքանչ ժանրից>> : Ինտերնետ պատուհանից անցում արեցի դեպի ֆեյսբուքյան էջ, և ինչ պարզվեց?… Այս տեսակը ներկայացնողներն իրենցից անչափ գոհ են և հպարտ իրենց ստեղծագործական տաղանդով: Թե ինչու այսպես ասացի, կարծում եմ ներքևում դրված <<տեսահոլովակից>> դուք էլ կհասկանաք: Նայելով այն` ես ինքս անչափ մտահոգվեցի մեր հայ մշակույթի ներկայի և ապագայի համար: Աստված չանի, որ նրանք մի օր ներկայացուցիրները դառնան ապագա հայ երաժշտության : 😦
    Կարծում եմ, տնտեսագիտական <<Առաջարկն է ծնում պահանջարկ>> միտքն այստեղ ինչ որ չափով գործում է: Իսկ եթե գործում է, ապա ինչպես անել, որ այդ կործանիչ առաջարկն այլևս վերանա կամ գուցե պակասի ?.?.?.?.?.?…. 😦

     
c
cоздать новую запись
j
следующая запись/комментарий
k
предыдущая запись/комментарий
r
Ответить
e
Изменить
o
показать/скрыть комментарии
t
перейти наверх
l
Go to login
h
Показать/Скрыть помощь
shift + esc
Отмена