ԷԷխ, ռաբիս, ռաբիիիիիիս

Այն , որ մեր հասարակության մեջ շաատ -շատ են ռաբիս և անորակ երաժշտություն սիրողներն ու լսողները,ինչի համար ես շատ ցավում եմ, բոլորն էլ նկատած կլինեն: Երբ առաջին անգամ կարդացի http://lilbitlilit.wordpress.com/2011/03/ շատ հետաքրքիր պատմությունն իր եզրակացությամբ, մտածեցի, որ իրոք պետք է օգնել շատերին ազատվել այդ <<հիասքանչ ժանրից>> : Ինտերնետ պատուհանից անցում արեցի դեպի ֆեյսբուքյան էջ, և ինչ պարզվեց?… Այս տեսակը ներկայացնողներն իրենցից անչափ գոհ են և հպարտ իրենց ստեղծագործական տաղանդով: Թե ինչու այսպես ասացի, կարծում եմ ներքևում դրված <<տեսահոլովակից>> դուք էլ կհասկանաք: Նայելով այն` ես ինքս անչափ մտահոգվեցի մեր հայ մշակույթի ներկայի և ապագայի համար: Աստված չանի, որ նրանք մի օր ներկայացուցիրները դառնան ապագա հայ երաժշտության :😦
Կարծում եմ, տնտեսագիտական <<Առաջարկն է ծնում պահանջարկ>> միտքն այստեղ ինչ որ չափով գործում է: Իսկ եթե գործում է, ապա ինչպես անել, որ այդ կործանիչ առաջարկն այլևս վերանա կամ գուցե պակասի ?.?.?.?.?.?….😦