FLASHMOB Հայաստանում

Անկեղծ ասած ` հայերից նման գեղեցիկ, համախմբված ու մակարդակով կազմակերպված <<հանդիպում>> ես չէի սպասում, ինչ ճիշտն ա, ճիշտա…..
Լսել էի Հյուսիսային պողոտայում անցկացվելիք ֆլեշմոբի մասին, սակայն թերահավատորեն էի մոտենում, չէի կարծում, թե կստացվի, նամանավանդ,  երբ արթնացա ու տեսա դրսում տիրող անհրապույր, մռայլ ու <<տանը նստեցնող>> այդ եղանակը: Այնուամենայնիվ, գնացի…….  Երբ հասա <<ժամադրավայր>>, արդեն ամբոխ կար հավաքված, ասեմ, որ ի զարմանս ինձ, սկիզբը բավականին խոստումնալից էր, բոլորն այնքան ուրախ էին ու անհոգ.. Դա ինձ գրավեց. Այնքան գունավոր, հաճելի ու միաժամանակ շաաատ տարբեր:
Ժամանակի ընթացքում մարդիկ ավելացան ու ավելացան , և մի քանի րոպեից հրապարակում մոտ 3000  հոգի կլինեին իրենց պարագաներով  հանդերձ (անկեղծ ասաց` ճգիտեմ` ինչպես են անվանում այդ իրին` мыльные пузыри արձակող ):  :-(
Միայն կասեմ, որ շաաաաաաաատ հաճելի էր  ու   զվարճալի….
Չնայած որ ողջ գեղեցկությունն ու հետաքրքրությունը նկարով փոխանցել բնականաբար հնարավոր չէ, այնուամենայնիվ, արդյունքը տեսեք ինքներդ…

 

inqn im ushadrutyun@ shat er gravel ://


Estex es el kaaaam ))))

Վերջում էլ ավելացնեմ.  բացարձակ չփոշմանեցի, որ հիվանդ լինելով հանդերձ ` տանից դուրս էի եկել, մեեեեծ բան կկորցնեի հակառակ դեպքում :  :-)