Դիետա` իր լավ և վատ կողմերով :/

Այսօր մարդկության և հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեջ իշխում է նիհարելու խնդիրը, բոլորն իրար առաջարկում են հետևել նոր հայտնաբերած դիետաների` խոսելով նրանց ունեցած անհավանական ազդեցությունների մասին, սակայն այդ խորհրդատուներից շաաաատ քչերն են, որ ընդունում, մտածում կամ հասկանում են հնարավոր բացասական հետևանքներն իրենց հիանալի առաջարկությունների:

Ցանկանալով առաջարկել դիետա, ես նաև կնշեմ նրա և բացասական , և դրական կողմերի մասին` հուսալով , որ այն շատերին կօգնի, որոշներին էլ հետ կպահի այդքան <<հաճելի>> սննդակարգից:
Նախ նշեմ, որ այս սննդակարգը բաղկացած է 4 փուլից:
ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼ

Առաջին երկու շաբաթում թույլատրվում են միայն 20 գրամ ածխաջրեր` որոշակի բանջարեղենից: Սա լավ սկիզբ է մի քանի ֆունտից սկսելու համար ( ասա թե ինչի եք ֆունտով գրել) Այս փուլում քաշի զգալի կորուստ է նկատվում, բայց առաջին մի քանի օրերին  հնարավոր է քաղց զգաք. չէ° որ օրգանիզմը նոր է հարմարվում:
ՔԱՇԻ ԸՆԹԱՑԻԿ ԿՈՐՈՒՍՏ
 

Հետևելով նախնական փուլին` օրական ածխաջրերի ընդունումը կարող ես ավելացնել շաբաթական հինգ գրամով` ստանալով դրանք մրգերից, բանջարեղենից և կանաչեղենից: Սա կտևի այնքան, մինչև կունենաս քո նպատակին մոտ քաշի կորուստ: Բայց այս փուլում քաշի կորուստը նույն արագությամբ չի ընթանում, ինչպես նախնական փուլում:
ՆԱԽԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՓՈՒԼ

Այս փուլում ավելի շատ ածխաջրեր են թույլատրվում: Դրանք կարող եք ավելացնել շաբաթական 10 գրամով, մինչև հասնեք մի մակարդակի, որի վրա կարող եք պահել քաշը: Այս փուլն այլ կերպ ասած` հավասարակշռության փուլն է: Սա շարունակվում է այնքան, մինչև հասնում եք քաշի նպատակային կուրուստի և դրան մեկ ամիս հաջորդող շրջանի:

ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՓՈՒԼ
 

Շարունակում եք շարժվել նույն սովորությամբ`  լիարժեք սննդակարգ կազմելու համար:Խուսափեք ավելորդ ուտելիքից: Եթե զգում եք, որ նախկին քաշին եք վերադառնում, նորից վաղ փուլերին անդրադարձեք:  :-(

Այժմ նշեմ այս սննդակարգի լավ և վատ ազդեցությունները….

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐ
Կարող են առաջանալ փորկապություններ և շնչառական խնդիրներ: Այն կարող է հանգեցնել խոլեստերինի բարձր մակարդակի և մեծացնել սրտային հիվանդությունների հավանականությունը: Եթե սկզբնական շրջանում հեշտությամբ եք քաշ կորցնում, ապա հետագայում այդ քաշը պահպանելն ավելի դժվար է լինում:  :-(

ԴՐԱԿԱՆ ԿՈՂՄԵՐ
Օգտագործում եք հարուստ սնունդ, օրինակ` միս, պանիր, սերուցք, կարագ, որոնք ավելի ավանդական սննդակարգերում խստիվ արդելվում են:Սկզբնական փուլում շատ հեշտ է քաշ կորցնելը: Դիետային հետևողները պարզել են, որ  այն դրական ազդեցություն է ունենում հիշողության վրա,  նվազեցնում է գլխացավը, անքնությունն ու մկանային ցավերը, ինչպես նաև ամենացավոտ խնդիրըէ ԱԽՈՐԺԱԿԸ: