Ամուսնություն նկարի հետ.. :-(

Այ քեզ բաաաան… Ինչ ասես, որ չէի լսել, բայց նման միտք կխոստովանեմ , որ երբեք, երբեեք գլխովս չէր անցնի: Երբ սկսում ես մտածել, որ այնքան բաներ ես լսել` զարմանալի ու տարօրինակ, որ թվում է` ոչնչից այլևս չես զարմանա, կյանքը լրիվ հակառակում է քեզ համոզում:
Նախկինում երբևէ լսել էիք, որ ինչ որ մեկը ցանկանա ամուսնանալ նկարի հետ? Խենթություն է թվում չէ? Կամ չգիտեմ էլ ինչպես անվանել, ինչ անունով որակել: Սակայն նման բան, ասում են, եղել է:
Լեհաստանի բնակիչ Թոմաշ Ուրինովիչը որոշել է ամուսնանալ իր նկարներից մեկի հետ, որի վրա պատկերված է իր երազանքների աղջիկը: 37-ամյա երիտասարդը հայտարարել է, որ ցանկանում է ամուսնանալ նկարի բնորդուհու հետ, քանզի տեսել, ցանկացել է հադիպել նրան, սակայն իր որոնումների մեջ հաջողության չի հասել: Ուրինովիչի խոսքերով, առաջին անգամ  արկղը կրող աղջկա նկարը տեսել է 2001 թ. պատկերասրահում և հետագայում գնել է այն: Վերջին տասը տարիների ընթացքում նա փնտրել է նկարի վրա պատկերված աղջկան կամ անձամբ նկարչին` Անտոնի Մարիո Կվիկային:Այս մասին գրում է Oddity Central կայքը:

«Չգիտեմ՝ հնարավո՞ր է դա իրականացնել Լեհաստանում, և եթե նույնիսկ՝ ոչ, ապա ես կգնամ այնտեղ, որտեղ կարելի է, և անպայման կամուսնանամ», — ասել է Թոմաշ Ուրինովիչը:

Վերջում միայն ավելացնեմ.  խեղճ մարդ  :-(