Քանի ընկեր է պետք ունենալ

Չես պատկերացնում կյանքդ առանց մեծ ընկերախմբի, թե երջանիկ ես միակ և լավագույն ընկերուհուդ հետ? Խմբի մի մասն ես, թե հպարտ միայնակ , կհուշի այս թեստը:

1.Մակարոնի որ տեսակն է քեզ դուր գալիս?
ա. փոքրիկ խողովակաձև(2)
բ. աստղաձև(3)
գ. երկար սպագետտիներ(1):

2.Սպորտի որ տեսակն է քեզ դուր գալիս?

ա. սպորտ? ոոոոչ, դա չափազանց ծանր է ինձ համար(1)
բ.  անվաչմուշկային կամ հեծանվային(2)
գ. գնդակով խաղեր` վոլեյբոլ, բասկետբոլ(3):

3. Սիրելի կենդանին
ա. նապաստակ(3)
գ. կատու(1)
դ.  շուն: (2)

4.Ինչ ֆիլմեր եք սիրում դիտել?
ա. վավերագրական(1)
բ. զավեշտալի(3)
գ. սիրո մասին(2):

5.Դասի ժամին պետք է աշխատեք որևէ նախագծի վրա.ինչպես կաշխատեք?
ա. երկուսով. ես նաև լավ ընկերուհի եմ(2)
բ. կգտնեմ մի քանիսին.որքան շատ մարդ, այնքան ավելի ուրախ կլինի (1)
գ. միայնակ, քանի որ վստահ եմ, որ լավ բան կստացվի (3)

6.Ինչ սնունդ ես սիրում?
ա. մայրիկի պատրաստածը(1)
բ. պիցցա(2)
գ. արագ սնունդ. համբուրգեր, սենդվիչ(3) :

7.Ինչպես ես սիրում անցկացնել հանգստյան oրերը?
ա. հանդիպել ընկերներին կամ զվարճանալ երեկույթներում(3)
բ. տանը ֆիլմ դիտել(2)
գ. համակարգչային խաղեր խաղալ(1):

8. Ինչպիսի խմիչք ես սիրում?
ա. նարնջի գազավորված հյութ(1)
բ. կաթնային կոկտեյլ(2)
գ. ոչ ալկոհոլային մրգային կոկտեյլ(3):

9.Նոր հեռախոսի մեջ ինչն է քեզ համար ամենակարևորը?
ա. տեսախցիկ,  Wi-Fi, sms-փաթեթ(3)
բ. MP3 նվագարկիչ, խաղեր(2)
գ. հարմարավետ ցանկ(1):

10.Որ գույնը կընտրեք?
ա. նարնջագույն(3)
բ. մոխրագույն(1)
գ. կանաչ(2):

Այժմ գումարիր միավորներդ և ստացիր պատասխանը..

10-16միավորՄիակ և անկրկնելի
Միայնության մեջ հետաքրքիր գիրք ընթերցելը նույնքան հաճելի է, որքան լավագույն ընկերուհու հետ թատրոն գնալը: Երեկույթներին, որտեղ շատ անծանոթներ կան, հազվադեպ ես քեզ երջանիկ կամ հարմարավետ զգում: Հիանալի է, որ ի վիճակի ես զբաղմունք գտնել քեզ համար, երբ կողքիդ ոչ ոք չկա, բայց հնարավոր է` ամաչում ես նոր ծանոթություններից?Պարզապես ասա <<այո>> , երբ ընկերուհիդ հաջորդ անգամ քեզ ինչ-որ տեղ հրավիրի : Չէ որ ոչինչ չես կորցնում:

17-23միավորԸնտրված շրջան
Քեզ ընդամենը մի քանի, բայց իսկական ընկեր է պետք: Չես սիրում շփվել քիչ ծանոթ մարդկանց հետ, ուստի հեռավորություն ես պահպանում: Իսկ չես մտածել, որ հնարավոր է` ինչ-որ բան բաց թողնես? Հնարավոր է` նոր ծանոթն ամբողջ կյանքի լավագույն ընկեր դառնա: Այնպես որ, քեզ հետ մտերմանալու հնարավորություն տուր. արդյունքն ակնհայտ կլինի:

24-30միավորԸնկերախմբի երկրպագու 
Միայնությունը քեզ համար չէ: Քո շուրջը պետք է փոթորիկ և մարդաշատ լինի, հակառակ դեպքում անմիջապես կձանձրանաս: Կարևոր չէ` ուր ես գնում, միշտ բոլորին ճանաչում ես. մեծ ընկերախումբը հիանալի է: Բայց շուրջդ նայիր. արդյոք ունես ընկերներ, որոնց կարող ես վստահել և կարևոր պահերին հույսդ նրանց վրա դնել, կա ինչ- որ մեկը, ով կլսի քեզ և կողքիդ կլինի , երբ փորձանքի մեջ ընկնես: Մտածիր այս մասին: