SOS

Մի քանի խորհուրդներ, որոնք , թերևս, չեն խանգարի ոչ ոքի…….

ԻՆՉՊԵՍ ԲԱՐԵԼԱՎԵԼ ԿԵՑՎԱԾՔԸ ? 

1. Սկզբում ստուգիր` ճիշտ է զարգացած կեցվածքդ:?  Դրա համար մեջքով կանգնիր պատի մոտ և կրունկներդ սեղմիր պատին: Եթե թիկունքը, թիակները և նստատեղը  հպվում են պատին, պարանոցի, պատի  միջև փոքրիկ արանքներ են առաջանում`  այսպես կոչված ֆիզիոլոգիական  Տ-ողնաշարի օրինակելի թերությունը, ուսերը, թիակները և ձեռքի դաստակները նույն մակարդակում են գտնվում, ապա կարող ես շնորհավորել քեզ. ճիշտ կեցվածք ունես:

2. Ճիշտ կեցվածքը պահպանելուն կամ ուղղելուն կօգնի ֆիզկուլտուրայով կամ յոգայով զբաղվելը: Ինչպես նաև կարող ես տանը պարզ վարժություններ կատարել ` համապատասխան մասնագետի ցուցումով:

ԻՆՉՊԵՍ ՕԳՆԵԼ ՀՈԳՆԱԾ ԱՉՔԵՐԻՆ ?

1.  Փակիր կոպերդ և մատների շրջանաձև շարժումներով մի քանի րոպե մերսիր աչքերիդ հատվածը:

2. Բացիր աչքերդ, նայիր վերև, ներքև, աջ, ձախ: Արագ-արագ թարթիր:

3. Աչքերիդ թաց սառը սրբիչ դիր, պառկիր 10 րոպե: Կարելի է նաև աչքերի համար հատուկ հեղուկով լցված վիրակապ գնել.. դրանք սկզբում աչքերը մի փոքր կսառեցնեն, իսկ հետո կկպչեն աչքերին:

4. Աչքերի կարմրությունը, այտուցը  կարելի է վերացնել սովորական սև թեյի միջոցով: Թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթները թրջիր, թևթևակի քամիր և դիր աչքերիդ ( թեյի փաթեթները պետք է տաք լինեն) :Սև թեյի փոխարեն կարելի է նաև կանաչ թեյ օգտագործել:

5. Մի մոռացիր աչքերին հանգիստ տալ, երբ շատ ես կարդում, հեռուստացույց դիտում կամ համակարգչի առաջ անցկացնում, աչքերդ գերծանրաբեռնում ես:

ԻՆՉՊԵՍ ԱՄՐԱՑՆԵԼ ԵՂՈՒՆԳՆԵՐԸ  ?                  

1. Օրգանիզմում կալցիումի պակասից  շատ հաճախ եղունգները շերտավորվում են և կոտրվում: Աշխատիր ավելի շատ կաթնամթերք օգտագործել:

2. Եթե որոշել ես բուժել եղունգներդ, որոշ ժամանակ հրաժարվիր եղունգների լաքից: Շաբաթական 2-3 անգամ աղային լուծույթի մեջ դիր մատներդ , որի համար ավելի համապատասխան է ծովային աղը,  հետո էլ եղունգներիդ կիտրոնի հյութ քսիր: Եղունգներն ամրացնող հատուկ նյութեր օգտագործիր:

3. Մի մոռացիր նաև եղունգների և մատների ծայրերը մերսելու մասին:  Թուլացրու ձեռքերդ  և պատկերացրու, որ աշխատում ես համակարգչի ստեղնաշարի վրա: Հարվածները պետք է թույլ լինեն, բայց պետք է հարվածել հենց եղունգներով: Կրկնիր վարժությունը ամեն ազատ հինգ րոպեն մեկ անգամ: