Նոր մեքենա Բարբիի համար

Իտալիայում ստեղծվել է շքեղաշուք տարբերակը նոր  Fiat 500 մեքենայի բոլոր ժամանակների ամենահայտնի ու սիրված տիկնիկներիBarbie-ի համար:
Fiat 500 Barbie-ն
 մշակվել է Fiat Centro Stile և խաղալիքներ արտադրող Mattel ընկերության համատեղ աշխատանքի արդյունքում:  Աշխարհի ամենահայտնի տիկնիկը  նշել  է իր 50-ամյակը  Միլանում , որտեղ մեքենայի նոր մոդելը պետք է հանձնվեր Barbie-ին : Մեքենան վարդագույն նուրբ երանգներով է ներկված, մեքենայի մեջ կա նաև կին վարորդների համար հատուկ հայելի, որպեսզի նրանք կարողանան միշտ հետևել իրենց, լինել թարմ ու գեղեցիկ տեսքով: Նստատեղերը  երեսպատված են  Alcantara կոչվող կտորով, որը և մոդայիկ է , և հաճելի շոշափելիս: