Դառը իրականություն մեր հանրապետության մասին

Մեր հանրապետության արտաքին պետական պարտքը 2010 թ. վերջում կազմել է 3,3 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 35.6 %։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին արտաքին պարտքի սպասարկման մասով կունենանք լարված իրավիճակ, սակայն բոլոր ռիսկերը վերահսկվում են:Պետական պարտքի սպասարկման հետ կապված ռիսկերին անդրադարձավ նաեւ  Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ով նշեց, որ 2013 թվականից Հայաստանը  ստիպված կլինի տարեկան 220-230 մլն դոլար միայն պարտքի սպասարկման ծախս իրականացնել, ինչը  բավական լուրջ բեռ է պետական բյուջեի վրա։

Շաաաատ լուրջ բեռ մեր պետական բյուջեի վրա, բայց տեսնես, իրոք վերահսկվում են այդ անիծյալ <<բոլոր ռիսկերը >> :